Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Սարգսյան-Ալիև հանդիպումն ինքնին արդեն դրական է»

«Սարգսյան-Ալիև հանդիպումն ինքնին արդեն դրական է»
19.11.2013 | 15:04

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԻ խոսքով, այսօր մեր երկրում ամենակարևոր խնդիրը բյուջեի քննարկումն է, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու Վիլյնուսում կայանալիք գագաթաժողովը։ «ԱԺ-ում վերջերս մեկը չարամտորեն հայտարարեց, թե մենք ստորագրել ենք Մադրիդյան կետերի տակ: Սխալ է այդ հայտարարությունը: Մեր նորանկախ պատմության մեջ մեկ հակափաստաթուղթ է ստորագրվել ընդդեմ Հայաստանի, դա եղել է 1992-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Գ. Սահակյանը` նշելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը պետք է դրական գնահատել:

Նա հավելեց, որ հանդիպմանը նորից քննարկվելու են ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքների վեց կետերը:
Գ. Սահակյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը հերթական համարել չի կարելի. «Հանդիպումն ինքնին արդեն դրական է: Եթե հանդիպում է լինում, արդեն դրական պետք է գնահատել, քանի որ հանդիպումները նաև հետևանք են ունենում, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունը նորից առաջին պլան մղվի»,-նշեց բանախոսը: Նա հույս ունի, որ Սարգսյան-Ալիև բանկացության ընթացում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը և այդ ուղղությամբ տեղաշարժեր կլինեն: «Իհարկե, Ալիևը չի գա ու ասի` «ճանաչում ենք Արցախը որպես պետություն», իհարկե չի կարող լինել նման բան»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ